Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    Վահագն Տատրեան. Հայոց Ցեղասպանութեան ականաւոր ուսումնասիրողը

    22.04.2023| 20:03
    Հայոց ցեղասպանութեան նշանաւոր ուսումնասիրող Վահագն Տատրեանի (1926(1), մայիսի 26 – 2019, Օգոստոսի 7) կեանքն ու գիտական գործունէութիւնն առանց վարանելու կարելի է բնութագրել որպէս իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում։ Տատրեանը, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով եւ գիտական նոր տեսութիւնների ու համեմատական ցեղասապանգիտութեան հենքի վրայ այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։
  • Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․

    Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․

    22.04.2023| 08:33
    1928 թ․ մայիսին Սերգիև Պոսադում զանգվածային ձերբակալություններ են սկսվում, քանզի այնտեղ էին հանգրվանել նախկին ազնվական խավի որոշ ներկայացուցիչներ։ Սրան նախորդում է նաև հզոր քարոզարշավը թերթերում և ամսագրերում, որը նախապատրաստում է հասարակական կարծիքը։ Արդյունքում 21.05.1928 թ․ Ֆլորենսկուն նույնպես ձերբակալում են և երեք տարով աքսորում Նիժնի Նովգորոդ։ Սակայն այս առաջին աքսորը երկար չի տևում, և Մաքսիմ Գորկու նախկին կնոջ՝ Եկատերինա Պեշկովայի («Օգնություն քաղբանտարկյալներին» ((նախկինում` «Քաղաքական Կարմիր Խաչ») կազմակերպության ղեկավարն էր) միջնորդությամբ նույն թվականի սեպտեմբերին նա վերադառնում է տուն։ Պեշկովայի ջանքերի շնորհիվ Ֆլորենսկին վերադառնում է աքսորից, բայց հրաժարվում է Պրահա գաղթելու առաջարկից՝ հետագա հետապնդումներից խուսափելու համար։
  • Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին

    Ինչպե՞ս պետք է հայը պատասխանի թուրքին

    21.04.2023| 20:11
    Ես խոնարհվում եմ հայի պատմության առջև, այն մեծ ուսուցչի, որի նմանը չի ունեցել և ոչ մի ազգ: Եվ ատում եմ ՝ ամբողջ հոգով ատում նրանց, ովքեր կեղծում են, համարում սովորական կամ պարզապես չեն մատուցում այդ իմաստուն ուսուցչին` Հայ Պատմությանը այնպես ինչպես իրականում նա կա՝ շքեղ ու զարմանալի իմաստուն: Ձեզ միշտ կմատուցեն դավաճանների ու տկարամիտ վախկոտների, ստախոս սրիկաների զազրելի պատմությունը, բայց խնամքով կթաքցնեն նրանց կողքին կանգնած հպարտ, իմաստուն և անզուգական խիզախ հայերին, որոնք փրկել են հայրենիքը և ապրեցրել: Նրանք ազնվական էին հոգով և գործով, որոնք ճակատագրի հեգնանքով ապրել են տկարամիտ ղեկավարների օրոք:
  • Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

    Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

    21.04.2023| 20:10
    1917 թվականի հունիսին Պետրոգրադում տեղի ունեցած համառուստաստանյան սովետների առաջին համագումարում Լենինը առաջարկել է Հայաստանին տալ անկախություն։
  • Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ-  Հրայր Խալաթեանի մտքերից

    Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Հրայր Խալաթեանի մտքերից

    21.04.2023| 20:08
    ՀՅԴ մտաւորական, Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Հրայր Խալաթեանը (1929-1988թթ․), Հայ ազգային ազատագրական շարժման նոր զինեալ պայքարի նախօրեակին, գրել է․ «Գերուած ժողովուրդները եւ նրանց քաղաքական կազմակերպութիւնները հրամայականօրէն կանգնած են մէկ երկընտրանքի առաջ․ կամ որդեգրել յեղափոխական-մարտական սթրաթեժի, կամ էլ հաշտուել աստիճանական մահացման մտքի հետ։ Ինչ խօսք, որ բոլոր գերեալները նախընտրել են գոյատեւման ու յառնումի, այն է՝ յեղափոխութեան ուղին․․․»։
  • «Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անվերջ օվկիանոս է»

    «Հայկական երաժշտությունը մաքուր հույզերի անվերջ օվկիանոս է»

    21.04.2023| 10:55
    Չապլինը մեծ արտիստ լինելուց բացի նաև հումանիստ էր: Նրա հայտնի «Փոքրիկը» ֆիլմը 1920 թվականների շրջագայությունների ժամանակ հավաքել էր 1 միլիոն դոլլար (այսօր՝ 15 միլիոն) և ամբողջությամբ նվիրաբերել Եղեռնից մազապուրծ եղած մանուկներին...
  • Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)

    Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)

    21.04.2023| 10:51
    ՓԱՌՆԱԿ ՇԻՇԻԿՅԱՆ (1902, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1976, Հովտաշատ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործիչ, արդարակյաց, որը Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատի արաբական ընտանիքներում գտել և իրենց հայ ինքնությանն է վերադարձրել մոտ 500 հայ որբերի։
  • Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
  • Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Ամերիկեան անվտանգութեան աղբիւրները` ՀՑԱՄ-ի մասին

    Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Ամերիկեան անվտանգութեան աղբիւրները` ՀՑԱՄ-ի մասին

    20.04.2023| 22:48
    ԱՄՆ բանակի եւ «Ազգային անվտանգութեան գործակալութեան» (NSA) պաշտօնեայ, «Ջոն Հոփկինս համալսարան»-ի եւ «Միացեալ ռազմական հետախուզութեան քոլեջ»-ի բազմամեայ դասախօս՝ Ֆրենսիս (Ֆրանկ) Պ․ Հայլանդը (1941-2012թթ․) հեղինակն է՝ «Հայկական ահաբեկչութիւն. անցեալը, ներկան, հեռանկարները» վերնագրով մենագրութեան, ուր մանրակրկիտ քննութեան առարկայ է դարձել Հայ ազգային ազատագրական շարժման նոր զինեալ պայքարը, բազմակողմանի երեսներով։ Հայլանդը իր մենագրութիւնում էական գնահատական է տուել «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպութեան մասին, ըստ հետեւեալի․
  • Ազնի՞վ էր արդյոք Ֆրանց Վերֆելը

    Ազնի՞վ էր արդյոք Ֆրանց Վերֆելը

    20.04.2023| 22:44
    Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունում աղմկոտ բացահայտումները շատ են: Այս մեկն այսօր այլևս անհնար է ապացուցել, բայց պետք է իմանալ՝ գոնե մեր անհայտ հայրենակցի հիշատակի համար: Մանավանդ, որ խոսքը Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ աշխարհում թերևս ամենահայտնի գրական երկի մասին է: